Իռլանդիայում ավարտվել է երկրի գերագույն օրենսդիր մարմնի՝ վերին պալատի՝ Սենատի լուծարման հարցով հանրաքվեն: Հարցումների արդյունքներով՝ իռլանդական խորհրդարանն, ըստ ամենայնի, միապալատ կդառնա: Սենատի լուծարմանը կողմ է բնակչության 62 տոկոսը:
Պաշտոնական հաշվարկը կսկսվի այսօր՝ առավոտյան ժամը 9-ից: Փորձագետները սպասում են մեծ թվով անվավեր քվեաթերթիկների, քանի որ շատ ընտրողներ պահանջում են երկու պալատի բարեփոխում, այլ ոչ պարզապես Սենատի լուծարում: Նրանց կարծիքով՝ այդ քայլը կհանգեցնի կառավարության դիրքերի ուժեղացման: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Սենատն ունի ավել քիչ լիազորություններ, քան խորհրդարանի ստորին պալատը: Սենատորներն ունեն այնպիսի օրինագծեր մշակելու իրավունք, որոնք չեն վերաբերում հարկահավաքությանը, բյուջեին և պետական ծախսերին, չեն կարող փոփոխություններ կատարել և իրենց խորհուրդները հայտնել ստորին պալատի կողմից հավանության արժանացված օրենսդրական ակտերին:









































