Ավստրիայի Զալցբուրգ դաշնային հողում լեռնագնացության ժամանակ 5 ալպինիստներ են զոհվել։ Այս մասին հայտնում է ORF-ն։ Խմբի ևս մեկ մասնակից ծանր վնասվածքներ է ստացել, նրան հոսպիտալացրել են։
Դեպքը տեղի է ունեցել ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրության վրա։ Նախնական տվյալներով՝ պատճառ է դարձել անվտանգության պարանի կտրվելը, որով կապված են եղել ալպինիստները։
Ներկայում փրկարարները տարհանում են զոհերի դիերը, մահացածների ազգությունը պարզվում է։









































