Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 26-ին զբաղվել է իր հողամասում կարտոֆիլի բերքահավաքով։ Այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը՝ հղում անելով Լուկաշենկոյի մամլո ծառայությանը։
«Այսօր նախագահի հագեցած գրաֆիկում ի հայտ է եկել համեմատաբար ազատ օր, և նա աշխատել է իր հողամասում, բերք հավաքել»,-ասվում է մամլո ծառայության մեջ։
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ բերքահավաքի ժամանակ հավաքվել է 3 հեկտար տարածքում աճած կարտոֆիլը։ Բերքի ընդհանուր քաշը կազմել է 105 տոննա։
Բերքի մի մասը կփոխանցվի մանուկների և տարեցների հարցերով զբաղվող սոցիալական հաստատություններին։











































