Անհայտ տղամարդը Վաշինգտոնի կենտրոնում՝ կառավարական շենքերի համալիրի մոտ, ինքնահրկիզման փորձ է արել: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը:
Ականատեսների վկայությամբ՝ նա իր հագուստի վրա բենզին է լցրել, հետո այրել իրեն: Անցորդները փորձել են հանգցնել կրակը:
Տղամարդն ավելի ուշ ուղղաթիռով հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է ծանր:





































