Ադրբեջանական Vesti.az կայքի փոխանցմամբ, Սլովենիայի նախագահ Դանիլո Թյուրքը հունիսի 9-10-ը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Բաքվում Սլովենիայի հյուպատոս Բորուտ Մեգուշարը։
Այցի ընթացքում պլանավորված է քննարկել երկկողմանի և միջազգային համագործակցության ողջ շրջանակին առնչվող խնդիրներ։
Ներկայումս կողմերը համաձայնեցնում են երկկողմանի համագործակցությանն առնչվող փաստաթղթերի նախագծերը, որոնք կստորագրվեն Սլովենիայի նախագահի ադրբեջանական այցի շրջանակներում։
Տեղի է ունենալու նաև երկու երկրների գործարար շրջանակների ֆորում։
Հիշեցնենք, որ Սլովենիայի նախագահ Դանիլո Թյուրքն Ադրբեջան է այցելել նաև 2009 թվականի նոյեմբերին։