Friday, 12 06 2026
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ

Ամերիկյան գործիքներն ընդդեմ հայկական կարծրատիպի. ինչում է ուզում համոզված լինել Միլսը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն «Ազատությանը» տված վերջին հարցազրույցում ասել է, թե Վաշինգտոնը Հայաստանին չի սահմանափակում բարեկամներ ընտրելու կամ որոշումներ ընդունելու հարցում:

Սակայն Միլսը հասկացրել է, որ Հայաստանի իշխանությունն անկախ չէ իր քաղաքականության մեջ: «Բայց պետք է հստակ լինեմ՝ պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,- ասել է Միլսը:

Ուշագրավ է, որ ԱՄՆ դեսպանն ամենևին էլ առաջին անգամ չէ այս մասին խոսում, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ Վաշինգտոնում, մեղմ ասած, խոչընդոտներ են տեսնում հայ-ամերիկյան կամ Հայաստանի և արևմտյան կառույցների հարաբերություններում:

Ամենևին չի բացառվում, որ ամերիկյան ութ միլիարդ դոլար ներդրումների մասին անընդհատ կրկնումները նաև ինդիկատորային նշանակություն ունեն ու դրանցով Վաշինգտոնը փորձում է լուծել ոչ միայն աշխարհաքաղաքական,  Հայաստանի տնտեսության և էներգետիկ համակարգի ազատականացման խնդիրներն, այլ նաև բացահայտում է Հայաստանի իշխանությունների որոշումներ կայացնելու կարողությունը,  հնարավորությունը:

Էներգետիկ համակարգը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի,  որովհետև ռուսական ճնշման, հարկադրանքի գործուն միջոցներից մեկն է: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ամերիկյան հնարավոր ներդրումներն առաջին հերթին քաղաքական նշանակություն ունեն և կարող են նպաստել Հայաստանի տնտեսության, նաև` արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային:

Ռիչարդ Միլսը մի քանի անգամ կրկնել է Հայաստանի էներգետիկայի ոլորտում ութ միլիարդ դոլարի ներդրումներ անելու ամերիկյան կողմի պատրաստակամության մասին: Երևանում առաջարկը ոչ թե մերժել են, այլ չլսելու են տվել` անուղղակի հասկացնելով, որ այդ հարցի լուծումը վեր է Հայաստանի իշխանությունների հնարավորություններից:

Գրեթե նույն վիճակն է հայ-իրանական էներգետիկ համագործակցության պարագայում, որտեղ բարի ցանկություններից այն կողմ գործընթացը չի տեղափոխվում, որովհետև Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը դարձյալ կաշկանդված է ռուսական գործոնով:

Այս ամենն արձանագրում են շահագրգիռ մայրաքաղաքներում և պատահական չէ, որ Միլսը երկրորդ անգամ հրապարակավ կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը: Միլսն առայժմ թույլ լավատեսությամբ ասում է, որ իրենք «ցանկանում են Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ», սակայն ակնհայտ է, որ որևէ օտար պետություն մեր փոխարեն չի պայքարելու մեր երկրի ինքնիշխանության համար, մանավանդ, որ ապագաղութացման օրակարգ չունեն ոչ միայն իշխանություններն, այլ նաև` ընդդիմությունը’ Ըստ այդմ` Միլսի մեսիջը հավասարապես վերաբերում է նաև ընդդիմությանը, որի այլընտրանքային բացակայությունն ավելի է սահմանափակում իշխանությունների արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում