Հայաստանի գրողների միության նախագահության նիստում երեկ որոշվել է առաջիկա համագումարի օրը՝ հոկտեմբերի 20:
«Հրապարակ» օրաթերթը հիշեցնում է, որ համագումարում նոր նախագահ է ընտրվելու: Որոշվել է նաև, որ նախագահի թեկնածուները պետք է նախապես գրանցվեն՝ մինչև հոկտեմբերի 18-ը, որպեսզի սփյուռքահայ գրողները հնարավորություն ունենան ծանոթանալու և էլեկտրոնային փոստով քվեարկելու: Լևոն Անանյանն իր գործունեության վերջում՝ մայիս ամսին, փոփոխության էր ենթարկել ՀԳՄ կանոնադրությունը, որի համաձայն սփյուռքահայ գրողները ևս համարվում են ՀԳՄ անդամներ և մասնակցում են ՀԳՄ համագումարներին՝ քվեարկելու իրավունքով:





































