Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի բնակիչ 31-ամյա Մ.Ա.-ն օգոստոսի 24-ից որոնվում է: Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի բնակիչ 1985թ. ծնված Մ. Դ-ն, օգոստոսի 24-ին ժամը 07:00-ի սահմաններում գյուղի անասունները տարել է արոտավայր եւ այլեւս չի վերադարձել:











































