Գարշահոտությունը արդեն անտանելի է դարձել Նորագյուղի բնակիչների համար: Փողոցն ամբողջությամբ լցված է կոյուղաջրով։ Բնակիչները ոչ մի ձևով չեն կարողանում կանխել. «Մեր նպատակը, որ հարցին լուծում տրվի: Զանգում ենք գալիս են, բայց նորից նույն վիճակը: Արդեն հնարավոր չէ, երեխաները բակում խաղալ չեն կարող»:
Բնակիչների խոսքով՝ իրենք դիմել են քաղաքապետարան, բայց խնդրին լուծում չի տրվել. «Մենք Կենտրոնում ենք ապրում, բայց պայմանները կենտրոնի չեն»,-նշեց բնակիչներից մեկը:
Բնակիչներից մեկն էլ կատակեց՝ «հակագազով ման կգանք»:
Մանրամասները՝ տեսանյութում












































