Այսօր առավոտվանից Սիրիայի ողջ տարածքում անջատվել է ինտերնետ կապը: RIA-Novovsti գործակալությանը Սիրիայի հեռախոսային և ինտերնետ կապի ընկերությունում ասել են, որ այն անջատված է երկրի ամբողջ տարածքում: «Մենք ունենք խնդիր: Դրա լուծման վրա մենք այս պահին աշխատում ենք»,- ասել են ընկերությունում՝ չնշելով խնդիրների բնույթը:
Այսօր ընդդիմությունը կրկին պատրաստվում է փողոց հանել տասնյակ հազարավոր կողմնակիցների: Իսկ առիթը կրկին ուրբաթօրյա աղոթքն է, որից հետո ավանդաբար վերջին մի քանի ամիսների ընթացքում ընդդիմությունը Սիրիայի քաղաքներում բողոքի ակցիաներ է անցկացնում:
Այդ ակցիաները կազմակերպվում են Facebook և Twitter սոցիալական ցանցերի կողմից: Ինտերնետն անջատելով՝ իշխանությունները փորձում են կանխել իշխանության համար հնարավոր բացասական զարգացումները: