Sunday, 14 06 2026
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը

Մայլի Սայրուսը պատերազմ է սկսել Շինեյդ Օ’Քոնորի դեմ (լուսանկարներ)

Մայլի Սայրուսի և իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորի միջև տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, երբ իր հարցազրույցներից մեկում Սայրուսն ասել է, որ իր Wrekcking Ball երգի տեսահոլովակը ստեղծելիս իրեն ոգեշնչել է Շինեյդի 1990-ին նկարահանված Nothing Compares 2U երգի տեսահոլովակը: Այս նորությունը, սակայն, զայրացրել է իռլանդուհուն: Նա համացանցում նամակ է հրապարակել.

«Ես շատ անհանգստացած եմ, որ ձեր շրջապատը ձեզ համոզում է ժապավենում մերկանալու անհրաժեշտության մեջ: Իրականում դրանով դուք թաքցնում եք ձեր տաղանդը: Դա ձեզ, վնասից բացի, ոչինչ չի տա: Դուք բավականաչափ տաղանդ ունեք և չպետք է երաժշտական ինդուստրիային թույլ տաք ձեզ մարմնավաճառուհու վերածել»,- գրել է նա:

Մայլի Սայրուսն էլ նրան համեմատել է հոգեկան հիվանդությամբ տառապող Ամանդա Բայնսի հետ: Իր խոսքերն ապացուցելու համար Սայրուսը Twitter-ում հարապարակել է Շինեյդի 2 տարվա վաղեմություն ունեցող հայտարարությունների սքրինշոթը, որտեղ վերջինս փորձում էր Իռլանդիայում լավ հոգեբանի գտնել:

Շինեյդն էլ իր հերթին, գրել է, որ Սայրուսը հրապարակել է այն հայտարարությունները, որոնք ունեն 2 տարվա վաղեմություն, և այդ ժամանակ ինքը հիվանդ է եղել` խնդրելով հետևորդներին ուշադրություն չդարձնել դրանց:

Սայրուսը սա ևս անպատասխան չի թողել` ասելով, որ ժամանակ չունի Շինեյդին բաց նամակ հղելու` առաջարկելով հանդիպել:

«Ես ցանկություն չունեմ ձեզ հետ հանդիպելու: Ձեզ 5 րոպեն էլ բավական է վիրավորական հայտարարությունները ջնջելու և ներողություն խնդրելու համար: Եթե դուք թա չանեք, ինձ ոչինչ չի մնում, քան ձեր դեմ դատական հայց ներկայացնելը: Ես ձեզ տհաճություններ պատճառելու ցանկություն չունեմ, սակայն եթե դուք ներողություն չխնդրեք այն բանի համար, որ մտածված կերպով ինձ ցավ եք պատճառել, ես ստիպված կլինեմ ձեզ վրա ճնշում գործադրել»,- սոցկայքերից մեկում հրապարակել է իռլանդուհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում