Ամերիկացի հայտնի դերասան, քաղաքական գործիչ և գործարար Առնոլդ Շվարցենեգերը մասնակցել է մի բարեգործական նախագծի։
Make-A-Wish («Ցանկություն պահիր») հիմնադրամի նախաձեռնությամբ, որը լուրջ հիվանդություններ ունեցող երեխաներին օգնում է իրականացնել իրենց երազանքները, Շվարցենեգերը հանդիպել է իր 15-ամյա երկրպագուի հետ, որը տառապում է մուկովիսցիդոզ ժառանգական ծանր հիվանդությամբ։ Այս մասին տեղեկացրել է Inside Edition կայքը։
Շվարցենեգերը շփվել է պատանի Լոգան Դեքերի հետ, ինքնագիր է թողել նրա շապիկին և ման ածել իր սեփական M47 Patton տանկով։








































