Արգենտինացի երիտասարդ նկարիչը կերպարվեստի աշխարհում նորույթ է ներկայացրել՝ մարդկանց ցնցելով այն հնարքով, որով նա ստեղծում է իր կտավները:
27-ամյա Գրանատո Լեանդրոն իր քթի և աչքերի անսովոր կապի շնորհիվ կարողանում է ջրի մեջ լուծվող ներկով կտավներ նկարել: Հերթական գլուխգործոցը ստեղծելու համար նկարչից 10 րոպեից մինչև մի քանի ամիս է պահանջվում, իսկ կտավների գները սկսվում են երկու հազար դոլարից:
Իր անսովոր ունակության մասին Գրանատոն դեռ մանկությունից է իմացել, իսկ այժմ նա այն օգտագործում է իր յուրահատուկ գլուխգործոցները ստեղծելու համար:
Նկարիչ-նորարարի խոսքերով՝ երբ ինքը որոշել է իր կյանքը գեղանկարչությանը նվիրել, ընկերներն ու ընտանիքի անդամներն իրեն խելագար են անվանել:
Երկու տարի է Գրանատոյից պահանջվել սովորելու և աչքը չվնասող հատուկ ներկեր մշակելու համար: Արգենտինացին կարծում է, որ աշխարհում ինքը միակն է, ով կարողանում է այդպես նկարել, գրում է Mail Online-ը:
Մոտ ժամանակներս Լեանդրոն ծրագրում է բարեգործական ակցիա անցկացնել՝ Արգենտինայի մանկական օնկոլոգիական հիվանդանոցին օգնելու նպատակով:











































