Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Իսպանական լողափին 10 մետրանոց հրեշ է հայտնաբերվել

Իսպանական Կանտաբրիա նահանգի լողափի այցելուները երեքշաբթի օրը զարմացել, ինչպես նաև վախեցել են, երբ լողափին գրեթե ամբողջովին պահպանված կաղամարի մարմին են հայտնաբերել:

Ծովի խորքերի այս խորհրդավոր բնակիչը 10 մետր երկարություն է ունեցել և 180 կգ քաշ:

Կենդանին տեղափոխվել է Կանտաբրիայի ծովային թանգարան, որտեղ համապատասխան ձևով մշակվել է և կպահվի այնքան ժամանակ, մինչև որ կառավարությունն ու գիտնականները պայմանավորվեն ինչպես վարվել դրա հետ:

El Diario-Մոնտանյեսի տվյալներով՝ քաղաքային իշխանությունները ցանկանում են կենդանուն ցուցադրել, իսկ գիտնականները, որոնց հետազոտելու համար հազվադեպ են այսպիսի կենդանիներ հանդիպում, պահանջում են այն գիտությանը ծառայեցնել:

Գտածոն իրականում շատ հազադեպ պատահող կենդանիներից է, քանի որ գրեթե անորսալի է, հետևաբար՝ քիչ ուսումնասիրված:

Որպես կանոն, դրանք բնակվում են 300-900 մետր խորության վրա, ուր գիտնականները չեն կարողանում հասնել, իսկ ափ դուրս եկած արդեն սատկած մարմիններն այդքան լավ պահպանված չեն լինում, ինչպես այս վերջինը:

Գրականության մեջ կաղամարները որպես սարսափելի հրեշներ են ներկայացվում, սակայն նավերի վրա հարձակումների փաստեր դեռ չեն գրանցվել: Ամենաերկար կաղամարի երկարությունը 13 մետր է եղել:

Կանտաբրիայում ափ դուրս եկած կաղամարին լուսանկարել է Էնրիկե Տոլեդոն, ով պատմում է, որ ծովային հսկայի աչքերը կարծես կենդանի լինեին: Դա զարմանալի չէ, քանի որ կաղամարի այս տեսակը կենդանական աշխարհում ամենախոշոր աչքերի տերն է: Դրանք կարող են հասնել 25սմ-ի: Այսօր աշխարհում ընդամենը մի քանի թանգարաններ կան, որոնց ցուցանմուշների մեջ ներառված են կաղամարների մարմիններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում