Կահիրեի Թահրիր հրապարակում զինվորականները կրակ են բացել «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Վերջիններս շարժվել են պաշտպանության նախարարության շենքի և նախագահական նստավայրի ուղղությամբ:
Պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները փողոց են դուրս եկել մի քանի քաղաքներում, այդ թվում` Ալեքսանդրիայում:








































