Մեսութ Օզիլի տրանսֆերից հետո շատ փորձագետներ սկսել են ավելի լուրջ վերաբերվել «Արսենալ»-ի տրանսֆերային գործունեությանը, իսկ թիմի ելույթները պարզպես լռեցնում են քննադատներին:
Ինչպես հաղորդում է պորտուգալական O Jogo-ն, Վենգերը ցանկանում է հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմը խաղացողներով, ովքեր այնքան էլ գոհ չեն իրենց ներկայիս թիմերում իրավիճակից կամ ուզում են փոխել միջավայրը` տեղափոխվելով թոփ առաջնություն:
Խոսքը, մասնավորապես, գնում է «Բավարիա»-ի կիսապաշտպան Շերդան Շաքիրիի ու «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի մասին:
Շաքիրիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո, իսկ ահա Մարտինեսի տրանսֆերի արժեքը հայտնի չէ, սակայն մեկ բան հստակ է. նրա համար պետք է պայքարել «Չելսի»-ի ու «Տոտենհեմ»-ի հետ:







































