Սինգապուրում անցկացվում է Singapore Jewel Fest ոսկերչական տոնավաճառը, որի գլխավոր զարդը 55 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոցն է: Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենաթանկարժեք վզնոցը կրում է «Անզուգական» անվանումը և զարդարված է 90 ադամանդներով, տեղեկացնում է AsiaOne.com-ը:
«Անզուգականը» ստեղծվել է Mouawad ոսկերչական տան վարպետների կողմից: Զարդը տարբեր տաշվածքի, վարդագույն ոսկով շրջանակված 90 սպիտակ և մեկ հսկայական՝ 407,48 կարատ քաշով դեղին ադամանդներից է պատրաստված: Քարերի ընդհանուր քաշը 637 կարատ է:
Դեղին քարը, որն «աշխարհում ամենակատարյալ մաքրության ադամանդն» է համարվում, պատահաբար գտնվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ 30 տարի առաջ: Այս մասին ասվում է ոսկերչական ընկերության կայքում:
55 միլիոն դոլար արժողությամբ այս զարդն արդեն հետաքրքրել է Ասիայի որոշ գնորդների, փոխանցում է RBK-ն: