Wednesday, 17 06 2026
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը

Հայաստանի կրթական համակարգում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա. Լևոն Մկրտչյան

Հայաստանում կրթական ամբողջ համակարգը արմատապես փոփոխման կարիք ունի:   Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում նման դիտարկմամբ հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Քննարկումների մեկնարկը տրվեց Արագածոտնի մարզում:

«Երբ մենք խոսում ենք հանրակրթության մեր խնդիրների, առաջիկա անելիքների մասին, շատ կարճ պետք է ասել, որ չի կարող գործընթացը ինքնանպատակ լինել, քանի որ կրթությունը կարևոր գործիք է պետության ձեռքին` հիմնական նպատակները իրականացնելու համար։ Պետության հիմնական նպատակն այդ տարածքում ժողովրդի անվտանգության և նրա մրցունակության ապահովումն է։ Երկու պարագայում էլ կրթությունը մեծ դեր ունի։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի՞ քաղաքացի ենք ուզում ունենալ վաղվա Հայաստանում։ Ամեն տարի մենք նոր քաղաքացիներ ենք ճանապարհ դնում դպրոցներից, և նրանց հատկություններից, գիտելիքներից, կամային որոշակի ձևաչափերից է կախված  նաև մեր երկրի ապագան։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանն ունենա եվրոպական ժամանակակից քաղաքակրթական ամենաբարձր արժեքներին հավատարիմ, բայց էությամբ այս հողին ու ջրին նվիրված քաղաքացի»,- նշեց նախարարը:

Լևոն Մկրտչյանի խոսքով կրթական համակարգի առաջ պետք է դրվի մեկ հիմնական խնդիր՝ պետք է լինենք կա’մ սպասարկող երկիր, կա’մ արժեք արտադրենք։ Եթե ունենանք սպասարկող երկրի կարգավիճակ, ապա, նրա պնդմամբ, հիմնականում կրթական համակարգը հումանիտարիզացվում է։

«Մեր տարածաշրջանի դժվարություններին դիմակայելու համար պետք է կրթական համակարգում ուժ տալ բնագիտությանը։ Պարտավոր ենք կրթական համակարգն այնպես ձևավորել, որպեսզի բնագիտական գիտությունների դոմինանտ ներկայություն լինի` հանրակրթությունից մինչև բարձրագույն ոլորտ։ Ուսանողների 70 տոկոսը հումանիտար ուղղությունն է ընտրում՝ լեզուներ, տնտեսագիտություն և այլն:  Եթե այսպես շարունակվի, մենք կկորցնենք այն, ինչ ձեռք ենք բերել 80-90 տարվա լուրջ, հետևողական աշխատանքով։ Սա ենթադրում է, որ մեր կրթական ամբողջ համակարգը պետք է արմատապես վերափոխենք։ Կրթությունն իր մեջ ունի երեք կարևոր բաղկացուցիչ՝ գիտելիք, դաստիարակություն և հմտություն։ Երիտասարդը, վաղվա քաղաքացին պետք է ունենա շատ լավ գիտելիք, ունենա իր մասնագիտական հաստատումը, կարողանա հասկանալ, թե դա ինչի համար է և այս ամենը դաստիարակության բլոկի մեջ ենք ներառում, ինչպես նաև նա պետք է ունենա հմտություններ, որպեսզի դիմանա աշխարհի պայմաններին։ Այս «եռանկյունի»-ն հանրակրթության մեջ պետք է հավասարապես բաշխված լինի»,- ասաց նախարարը:

Մկրտչյանի խոսքով, պետք է կարողանալ զանազանել գիտելիքը հմտություններից: Նա բարձրաձայնեց մի մեծ խնդիրն, որ մենք հմտությունները դարձրել ենք առարկաներ, դրանք մտցրել դպրոցական ծրագիր` ի հաշիվ բազային առարկաների:

«Արդյունքում` ստեղծել ենք մի վիճակ, որ երեխան չի կարողանում իր տնային աշխատանքը կատարել, ուսուցիչն էլ չի կարողանում իր ժամը ճիշտ չի կարողանում օգտագործել։ Դրա հիման վրա փորձել ենք դասագրքեր գրել և ամեն ինչ խառնվել է իրար: Մեր բարեփոխումներն ուղղված են նրան, որ ամեն ինչ դասակարգենք: Հարկավոր է առարկաների մեջ հմտությունները դարձնել ոչ ավելին, քան 20 տոկոս։ Մենք հիմա միջառարկայական կապերի միջոցով փորձում ենք կրթական համակարգի բուրգը ձևավորել»,- նշեց Մկրտչյանը։

Նախարարի փոխանցմամբ մինչև սեպտեմբերի 15-ը կլինի կրթության զարգացման` մինչև 2030 թվականի ծրագիրը, որն ունի իր ամբողջական հայեցակարգը՝ սկսած նրանից, թե ի՞նչ նպատակի է ծառայելու կրթությունը, ի՞նչ խնդիրներ է լուծելու երկրում, մինչև կրթական ոլորտի հիմնական ուղղվածությունները:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում