Նորվեգացի էքսկուրսավարին տուգանել են 1500 դոլարով այն բանի համար, որ նա Շպիցպերգեն արշիպելագում վախեցրել է բևեռային արջին։ Այս մասին հայտնում է Norway Today-ը։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ էքսուրսավարն ուղեկցել է ձնագնացներով զբոսաշրջիկներին։
Էքսկուրսավարը որոշել է, որ խումբը պետք է մոտենա կենդանուն, դա անհանգստացրել ու վախեցրել է արջին, և նա սկսել է փախչել խմբից։ Էքսկուրսավարը դադարեցրել է հետապնդումը, երբ պարզ է դարձել, որ արջը չափազանց շատ է վախեցած։
Շպիցբերգենում օրենսդրորեն արգելված է արջերին անհանգստացնելը։ Էքսկուրսավարն ընդունել է մեղքն ու վճարել տուգանքը։











































