Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կարող է շատ ավելի շուտ վերադառնալ խաղադաշտ, քան նախատեսվում էր:
Օգոստոս ամսին վիրահատություն տանելուց հետո Ալոնսոն, ըստ նախնական ենթադրության, պետք է խաղադաշտ վերադառնար նոյեմբերի վերջին:
Սակայն, ինչպես նշում է El Mundo Deportivo-ն, խաղացողը կարող է վերականգնվել ու արդեն հոկտեմբերի 19-ին մասնակցել «Մալագա»-ի դեմ խաղին:
Այսպիսով, Ալոնսոն բոլոր շանսերն ունի խաղադաշտ դուրս գալ հոկտեմբերի 26-ին «Նոու Կամպ» մարզադաշտում կայանալիք «Էլ Կլասիկո»-ի ժամանակ:









































