Saturday, 20 06 2026
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին

Հայաստանում բնապահպանական անվտանգ տարածք չի մնացել

Չնայած որ  2017թ. ավարտին դեռևս բավականին ժամանակ կա, բայց արդեն վստահորեն կարելի է ասել, որ այս տարին առանձնացավ բնապահպանական երկու խոշոր իրադարձություններով: Նախ. բավականին լուրջ աղմուկ բարձրացավ Սևանից լրացուցիչ բացթողնվելիք 150 մլն խմ ջրի որոշման հետ կապված: Մինչ կառավարությունը դա պայմանավորում էր երաշտով, ոռոգման ջրի խիստ պակասով, բնապահպաններն ավելի շատ չէին կիսում այդ տեսակետը, հիմքում այլ նպատակներ տեսնելով: Այդքանով հանդերձ, ջրի պակասը լրացնելու հարցը խոր քննարկման թեմա է, որին կառավարությունն ամեն կերպ խուսափում է լրջորեն անդրադառնալ, գերապատվությունը տալով Սևանից ջուր բաց թողնելուն, դրանով իսկ իր համար լուծելով միանգամից մի քանի խնդիր, հետին պլանում թողնելով բուն խնդիրը:

Բնապահպանական երկրորդ կարևոր իրադարձությունը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհն էր, որ տևեց մի քանի օր և որի շուրջ նույնպես կառավարության ու բնապահպանների միջև լուրջ տարաձայնություններ առաջացան՝ սկսած աղետի մարդածին, թե բնական լինելուց մինչև այրված տարածքների ընդհանուր մակերեսին վերաբերող հարցերում: Վրաստանում բռնկված հրդեհներից հետո միայն Խոսրովի արգելոցում տեղի ունեցածից առաջացած լարվածությունը  որոշակիորեն մեղմվեց:

2017թ.  աչքի ընկավ բնապահպանական մեկ կարևորագույն իրադարձությամբ ևս: Տարեսկզբից հանրապետության վարչապետն ակտիվ պայքար է սկսել աղբավայրերի դեմ, ինչը, բնականաբար, բնապահպանական կարևորագույն միջոցառում է: Ցավոք, այս պարագայում մի հետաքրքիր հանգույց կա. մինչ այս կամ այն քաղաքը կներկայացնեն աղբի վերամշակման իրենց ծրագրերը, մինչ կառավարությունը դրանց հավանության կարժանացնի կամ կմերժի, մինչ «Մաքուր Հայաստան» ասելուց զատ կմտածեն դրա մեխանիզմների ներդրման մասին,   ընդունված սովետական տարբերակով բոլոր մարզպետերն ու քաղաքապետերը վարչապետին հանդիպելիս, առաջնահերթ շտապում են զեկուցել, թե քանի աղբավայր են փակել: Հարց է առաջանում, իսկ որտեղ է լցվում այն աղբը, որ մինչև այդ լցվում էր զեկույցի համաձայն փակված աղբավայրերում: Ակտիվացել են խոսակցությունները, որ վերջին շաբաթներում ջրատարներում աղբի, հատկապես պլաստմասայից շշերի քանակությունը շեշտակի աճել է:

Ջրի մաքրության առումով բնապահպանական, թերևս ամենահրատապ ու Սևանի կամ Խոսրովի խնդիրներին ոչնչով չզիջող թեմա է հանդիսանում Հրազդանի մաքրության հարցը: Անկախության տարիներից սկսած «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանը մաքսիմալ նվազագույնն է ծառայում իր նպատակին: Վաղուց քայքայման վիճակում գտնվող այս կայանը  պետք է  ֆիլտրեր, մաքրեր Հրազդան գետի ջրերը, որից հետո միայն դրանք բաց թողնվեին Արարատյան դաշտ: Տարիներ առաջ արած մասնագիտական գնահատականներով՝ օրական շուրջ 100 խմ աղբ էր լցվում Հրազդան և դա պետք է մաքրվեր: Կայանում եղած հին, վաղուց ժամկետանց տեխնոլոգիաները մասամբ են գործում: Եվ մինչ կառավարությունները երկու-երեք տարին մեկ հպանցիկ ընդունված ինչ-որ որոշմամբ անդրադառնում են կայանի կարգի բերման, դեպի Արարատյան դաշտ հոսող ջրերի մաքրման հարցերին, արդեն քանի տարի է  Երևան քաղաքի ամբողջ կոյուղին լցվում է Արարատյան դաշտ: Մասնագետի պնդմամբ՝ կոյուղու պարունակությամբ համեմատաբար քիչ է աղտոտվում միայն Ազատի ջրամբարի ջրերով ոռոգվող Արտաշատի և Արարատի  շրջանների ներքին հատվածները:

Հասկանալի է, որ կառավարության շահերից չի բխում այդ թեմային անդրադառնալը, քանի որ այն բավականին լուրջ ծախսեր է ենթադրում, չնայած, որ ոչ վաղ անցյալում նշվում էր, որ Ֆրանսիայի կառավարությունն աջակցելու է այդ խնդրի լուծման հարցում: Սակայն զարմանալի է բնապահպանների լռությունը: Մինչդեռ դրա հետևանքով սննդի անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, եթե, իհարկե, չեն առաջացել, հողի կառուցվածքում փոփոխություններ կարող են դրսևորվել, բուսական աշխարհի համար վտանգավոր միջատների, մոծակների տարածման պատճառ դառնալ: Առանց դրա էլ Արարատյան դաշտի բուսական աշխարհը հիվանդությունների ու վնասատուների պակասը չունի: Իսկ թե նորմաներից շեղվող  ինչ էլեմենտներ կան արտադրվող գյուղ մթերքի մեջ, ոչ ոք չի կարող ասել: Որքան էլ սննդի տեսչությունում պնդեն, իրականում ոչ մի լիարժեք, արժանահավատ ստուգում չի իրականացվում:

Հետևաբար, եթե Սևանի պարագայում ճահճացման, ջրի որակի վատացման վտանգը կա, Խոսրովում՝ 300 տարեկան ծառերի կործանում է, Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների գոյությունն է վտանգված, ապա այս պարագայում ամբողջ Արարատյան դաշտի հողն ու դրանից արտադրված գյուղմթերքի գենետիկ հատկանիշներն են վտանգված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում