Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Սյունիքում հանքաքարի հարստացման ապօրինի գործարան է կառուցվում

Համահայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հերթական աչք կապոցին բնապահպանության նախարարության կողմից:

Ակնհայտ է բոլորիս, որ հանքարդյունաբերական ոլորտը (և ոչ միայն) գտնվում է Հայաստանի ներկայիս ղեկավարության ամենաբարձր հովանու ներքո, և բոլոր` քիչ թե շատ շահութաբեր նախագծերն անպայման պետք է «դաբրո» ստանան ամենավերևից: Սա արդեն հասել է աբսուրդի մակարդակի, և վերևից «դաբրո» ունեցողներն իրենց համարում են օրենքից դուրս՝ անպատիժ խախտելով ՀՀ օրենքները:

Մենք արդեն տեղեկացրել էինք հանրությանը «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում հանքաքարի հարստացման ապօրինի գործարանի կառուցման վերաբերյալ, ինչը մեր ահազանգից հետո հաստատեցին նաև պետական մարմինները: Դեռևս հուլիսի 25-ին ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացված պաշտոնական պատասխանում նշված էր, որ դադարեցվել է գործարանի կառուցման գործընթացը, իսկ այդ աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրին պատճառած վնասը հաշվարկվելու է գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և ընկերությանը ներկայացվելու է վնասի հատուցման պահանջ: Գործի հանգամանալից քննությունից հետո օրենքով նախատեսված կարգով ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է դիմեր իրավապահ մարմիններին:

Սակայն այս անգամ էլ պետական մարմիններն իրենց մեջ ուժ չգտան տեր կանգնելու իրենց իսկ ընդունած որոշմանը՝ ապօրինի շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ, ինչի մասին մենք օգոստոսի 9-ին պաշտոնապես տեղեկացրեցինք բնապահպանության նախարարին, խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ քայլեր է նախատեսում ձեռնարկել ՀՀ բնապահպանության նախարարությունն այս հարցին լուծում տալու համար:

Հոկտեմբերի 2-ին, այսինքն` նամակն ուղարկելուց միայն երկու ամիս անց, վերջապես ստացանք մի պատասխան, որը ոչ մի տրամաբանական կապ չունի մեր բարձրացրած խնդիրների հետ: Ներկայացնում ենք այդ պատասխանն ամբողջությամբ.

«Ի պատասխան Ձեր 2013թ. օգոստոսի 9-ի գրության, հայտնում եմ, որ «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից 29.09.2013թ. ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել հանքաքարի վերամշակման փորձարարական գործարանի փաստաթղթերը: Օրենքով սահմանված կարգով առաջիկայում տեղի կունենա հասարակական լսում, ինչի վերաբերյալ հայտարարությունը տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում»:

Երկու ամսվա ընթացքում նախարարությունը կամ մոռացել է իր նախորդ պատասխանի բովանդակությունը, որով «սպառնում էր» հաշվարկել շրջակա միջավայրին պատճառած վնասը և դիմել իրավապահ մարմիններին, կամ էլ վերևից լուրջ ազդեցություն է գործադրվել որոշ պաշտոնյաների հիշողության վրա:

Տեղեկացնենք նաև, որ «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն ռուսական կազմակերպություն է, որի գլխավոր տնօրենն է Ռ. Պրեսնովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում