Լոնդոնում երեկույթի ժամանակ, որի հրավերքը տարածվել էր Facebook-ով, վնասվել է 1 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ տուն՝ գրում է The Metro-ն:
Լոնդոնից 17-ամյա Քրիստոֆեր Սիլը իր երեկույթի մասին Facebook-ում տարածել էր այն ժամանակ, երբ նրա ծնողները Ֆրանսիայում էին: Նրա ընկերը հրավերը տարածել է սոցցանցում բաց հասանելիությամբ, ինչի արդյունքում երեկույթին ներկայացել էր ավելի քան 600 հյուր:
Հարևանների խոսքով՝ շատերը երեկույթում հայտնվելու համար կռվել են միմյանց հետ, ու «հյուրերն արագ դուրս են եկել վերահսկողությունից»:
Նախնական գնահատականների համաձայն՝ տանը, որի արժեքը 1 մլն ֆունտ սթեռլինգ է, հասցվել է մի քանի տասնյակ հազար ֆունտ սթեռլինգի վնաս: