«Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ այսօր՝ օգոստոսի 23-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ:
Դատարանը կդիմի փաստաբանների պալատ՝ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Փաստաբանների խոսքով, դատավոր Արտուշ Գաբրիելյանը խախտում է դատավարական օրենսգիրքը և ակնհայտ անօրինական գործողություններ է անում նիստի ընթացքում: