Sunday, 07 06 2026
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ

«Մեղավորների» երկիր

Անձնական փորձից կարող եմ վստահորեն ասել, որ քրեական գործերով նախաքննության խայտառակ որակը Հայաստանում միշտ չէ, որ կոնյունկտուրային պատճառներ ունի: Դեպքերի իննսուն տոկոսում մենք ուղղակի գործ ունենք անորակ քննչական, դատախազական կոնտինգենտի հետ, որը շատ մոտավոր պատկերացում ունի սեփական պարտականությունների և գործունեության իմաստի վերաբերյալ:

Քննիչի, դատախազի աշխատանքը ինտելեկտուալ ոլորտին է պատկանում, և նման պարտականություններ ստանձնած մարդը պետք է ճկուն վերլուծական միտք ունենա, սովորելու, կատարելագործվելու ձգտում և հատկություն: Եվ ահա, նման սկզբունքներով առաջնորդվող քննիչն ու դատախազը որևէ գործ քննելիս կամ վերահսկելիս հավաքում են իրենց ձեռքի տակ եղած ապացույցները և ապացուցողական բազայի վերլուծության արդյունքում որոշում հանցագործին, իհարկե, աշխատելով վերջինիս բացահայտումը հետագայում ամրապնդել այլ ապացույցներով:

Հայաստանում, սակայն, գրեթե ամենուր գործում է բոլորովին ուրիշ մեխանիզմ. քննության այս կամ այն փուլում քննիչը, հիմնվելով սեփական ինտուիցիայի վրա, որոշում է, թե ով է հանցագործը, և սեփական զգացողությունը փորձում ներկայացնել որպես իրողություն, որը, որպես կանոն, ամրացված է լինում մեղադրվողի ինքնախոստովանությամբ կամ էլ մեկ-երկու հավաքագրված վկաների ցուցմունքով: Ու եթե այս պրոցեսը մերկ ներկայացնենք, պետք է ասենք, որ Հայաստանում նախ որոշում են, թե ով է մեղադրյալը, հետո նոր միայն փորձում ապացույցներ ստանալ: Եթե հաջողվում է օբյեկտիվ ապացույցներ ստանալ՝ շատ լավ, եթե չի հաջողվում՝ դրանք ինչ-որ կերպ սարքվում են:

Իսկ ո՞րն է նման վիճակի պատճառը. նախևառաջ՝ այն կրթությունն ու դաստիարակությունը, որ ստանում են Հայաստանի ապագա իրավաբանները հայրենի բուհերում: Բոլորս գիտենք, թե ինչ մթնոլորտում է տեղի ունենում, ասենք, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ընդունելությունն ու ուսումնառությունը, ովքեր և ինչպես են ընդունվում այնտեղ և ինչպես են ավարտում: Եվ որ կարևոր է՝ ի՞նչն է մարդկանց այդքան ձգում դեպի իրավաբանություն: Երկրորդը դատական համակարգի անողնաշարությունն է, որը չի զլանում կուրորեն հաստատել դատախազության բերած մեղադրանքները:

Եթե դատարաններն իսկապես լինեն անկախ և թույլ ապացույցներով, կասկածելի ինքնախոստովանություններով կալանքի սանկցիա չտան ու քննիչի կողմից մոտավորապես որոշված «հանցագործներին»՝ ազատ արձակեն, ահա այդ դեպքում քննչական մարմինները ստիպված կլինեն մտածել ավելի որակյալ նախաքննության մասին՝ հասկանալով, որ մարդուն կարելի է բանտ ուղարկել միայն ու միայն անառարկելի, կասկածների տեղիք չտվող ապացույցների հիման վրա: Ի վերջո, չպետք է մոռանալ գործող Սահմանադրության դրույթն այն մասին, որ չփարատված կասկածները, այսինքն՝ կասկածելի ապացույցները, մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալի, սկզբունք, որը մեր երկրում թերևս ընդհանրապես չի կիրառվում: Սա այն դեպքում, երբ արևմտյան իրավաբանությունն առաջնորդվում է «ավելի լավ է հանցագործը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում» սկզբունքով:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում