Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի բազմաթիվ ռեկորդներից 5-ը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում:
26-ամյա ֆուտբոլիստն առաջինն է, ով 4 անգամ նվաճել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին շնորհվող «Ոսկե գնդակ» մրցանակը:
Երկրորդ ռեկորդը կապված է օրացույցային տարվա ընթացքում խփած գոլերի թվի հետ (91 գոլ): 2011/12թթ մրցաշրջանում Մեսսին Իսպանիայի Լա Լիգայի 37 խաղերում 50 գոլ է խփել:
Բացի այդ, Արգենտինայի հավաքականի հարձակվողը Չեմպիոնների Լիգայի մեկ մրցաշարում 2 հեթ-տրիկ է գրանցել: Մեսսին նաև ՉԼ մեկ մրցաշարում հեղինակ է 14 գոլ:








































