Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հուսով է, որ 2012/13թթ մրցաշրջանի արդյունքներով կնվաճի «Ոսկե գնդակ»-ը:
Հիշեցնենք, որ Ռիբերին արդեն ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, բայց կարծում է, որ լավ հնարավորություններ ունի նաև դառնալ լավագույնն աշխարհում:
«Նպատակս «Ոսկե գնդակ»-ը նվաճել է: Պետք է օգտվել դրանից: Ցանկանում եմ դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և կարծում եմ, որ լավ նախադրյալներ ունեմ դրա համար»,- հայտարարել է Ռիբերին:





































