«Ռոմա»-ի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսին նշել է, որ կարող էր հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: 30-ամյա ֆուտբոլիստն արդեն շուրջ 10 տարի հանդես է գալիս իր ներկայիս թիմում:
«Նախորդ ամռանը խնդրել էի ակումբիս ղեկավարներին տեղեկացնել այլ ակումբներից ստացված տրանսֆերային առաջարկների մասին:
Ի տարբերություն նախորդ տարիների, իսկապես մտածում էի ակումբային գրանցումս փոխելու մասին: Այստեղ գործերս այնքան էլ հաջող չէին ընթանում և ես ճնշվածություն էի զգում»,- ասել է դե Ռոսսին:






































