Հանքարդյունաբերության ոլորտում աշխարհի ամենախոշոր ընկերություններից Rio Tinto-ն Արևմտյան Ավստրալիայի տեղաբնիկների 5 համայքների հետ ստորագրել է պատմական մի փաստաթուղթ, համաձայն որի՝ մոտ 70 քառակուսի կիլոմետր տարածք անցնում է Rio Tinto-ի տրամադրության տակ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այդ փաստաթղթի համաձայն՝ ընկերությունը տեղաբնիկներին առաջիկա 40 տարվա ընթացքում վճարելու է 2 միլիարդ դոլար: Այդ հողերում Rio Tinto-ն իրականացնելու է հանքարդյունաբերական աշխատանքներ՝ կառուցվելու են նոր հանքահորեր, ինչպես նաև զարգացնելու է երկաթուղային կապը և ծովահանգստի ենթակառուցվածքը:
Տեղաբնիկներն ասել են, որ այս պայմանագիրն ամենախոշորն է երկրի պատմության մեջ:











































