ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները գործընկերներին խոստացել է հանրապետականների և դեմոկրատների համատեղ պայմանավորվածության միջոցով դեֆոլտ թույլ չտալ: Այս մասին գրում է The New York Times-ը:
Կոնգրեսի հանրապետականները դեմոկրատներից` նախագահ Օբամայի գլխավորությամբ, պահանջում են չեղյալ հայտարարել կամ հետաձգել առողջապահական բարեփոխումները` հրաժարվելով ընդունել նոր ֆինանսական տարվա բյուջեն, և բարձրացնել պետպարտքի շեմը, ինչը հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ին տեսականորեն սպառնում է դեֆոլտով:
Դեֆոլտը կանխարգելելու համար Բեյները պատրաստ է խախտել օրենքը, որի համաձայն՝ հանրապետականները ներկայացուցիչների պալատի քննությանը չեն ներկայացնի այնպիսի օրինագծեր, որոնք հավանության չեն արժանանա իրենց խմբակցության մեծամասնության կողմից:







































