Saturday, 20 06 2026
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում

«Ցայսօր միայն Սաակաշվիլիի թեկնածուն է խոսել հայերի խնդիրների մասին, բայց նա գիտի, որ չի ընտրվելու»

«Վիրահայության և մասնավորապես Ջավախքի հայերի խնդիրների մասին առայժմ միայն բարձրաձայել է Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումից» առաջադրված Դավիդ Բաքրաձեն, ով նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է նաև Ջավախք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանը: Նա նաև նշեց, որ Ջավախքում նախագահի երեք թեկնածուներ՝ «Վրացական երազանք»-ից առաջադրված Գեորգի Մարգվելաշվիլին, «Դեմոկրատական շարժման» ղեկավար Նինո Բուրջանաձեն և «Միացյալ ազգային շարժում»-ից Դավիթ Բաքրաձեն, ունեն նախընտրական շտաբեր:

«Երբ Բաքրաձեն եկել էր շրջան՝ ընտրողների հետ հանդիպելու, նա բառացիորեն անդրադարձավ բոլոր այն հարցերին, որոնք մտահոգում են ջավախահայությանը, բոլոր խնդիրների նկատմամբ՝ ինչպես և սպասելի է, նա տվեց դրական պատասխան, որ եթե ինքը դառնա նախագահ՝ կանի առավելագույնը, որ բոլորն իրենց զգան այս երկրի հավասար քաղաքացի»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը հավելեց, որ բոլորն իրենց մոտ վստահ են, որ Բաքրաձեն և Բուրջանաձեն չեն ընտրվելու, և սա խաղի նման մի բան է. «Եթե երկրորդ փուլ լինի, կանցնեն, ըստ իս, Մարգվելաշվիլին և Բաքրաձեն, բայց դե նրանց համար այս շրջանն այնքան էլ էական չէ, ամեն ինչ լուծվելու է մեծ քաղաքաներում՝ Թբիլիսի, Քութայիսի և այլն, 20․000 ընտրողն այնքան էլ էական չի լինելու»:

Ֆ. Թորոսյանը նշեց, որ իրենք թեկնածուների նախընտրական ծրագրերի մասին ունեն ընդհանուր, մակերեսային տեղեկություն, և այդ երեք թեկնածուների ծրագրերի շեշտադրումն այն է, որ պետք է լավ հարաբերություններ ունենան բոլոր երկրների հետ. «Պետք է բարեկամ լինենք, լավ հարաբերություններ ունենանք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի, և՛ նաև Ռուսաստանի հետ՝ դա անգամ Բաքրաձեն է շեշտում: Նա չի ասում, թե խնդիրները չպետք է լուծվեն՝ Աբխազիա, Օսեթիա, քննադատեց վերջերս ռուսների՝ սահմանի առաջ բերելը, բայց ասաց, որ պետք է այնպիսի քաղաքականություն վարել, որ կարողանանք համագործակցել բոլորի հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում