«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանից (Յուվեցի Կարո) պարզել՝ արդյոք ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությանը «կողմ» քվեարկելը կապված է որդու և իր շուրջ պտտվող քրեական պատմությունների հետ:
«Մտածում եք՝ գոնե Կոստանյանը ձեզ կազատի՞ քրեական պատասխանատվությունից»,-հարցին պատգամավորն այսպես ՝ պատասխանել. «Չէ՛, տենց բան չի եղել: Իմ տղան կամ ես տենց խնդիր չենք ունեցել: Գևորգ Կոստանյանը եղել ա իմ տղայի դասախոսը, էդքան բան, այլ բան չկա»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































