Հայաստանի ԱԺ-ն երեկ ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկը Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին: Որոշման օգտին քվեարկել է 102 պատգամավոր, 4 պատգամավոր չի մասնակցել: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել: Համաներման գործընթացն սկսվում է նախագահի կողմից ստորագրման պահից և տևելու է մինչև դեկտեմբերի 25-ը:
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով համաներումը, ազդելու Է ոչ միայն Մարգար Օհանյանի և Հովհաննես Թամամյանի, այլև բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախկին պետ, նախկինում նաև ՕՎԻՐ-ի պետ Տիգրան Գրիգորյանի վրա:
Հիշեցնենք, որ նա ու իր տեղակալ Արսեն Պետրոսյանը ձերբակալվեցին 2009-ի դեկտեմբերին՝ մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու և ակտի գումարի չափը մինչեւ 10 մլն դրամ նվազեցնելու համար 5 միլիոն դրամ կաշառք պահանջելու համար:









































