ԱՄՆ դատախազությունը պահանջում է առնվազն 28 տարվա բանտարկության դատապարտել Դեթրոյթի (Միչիգան) քաղաքապետ Կվամե Կիլպետրիկին, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հինգշաբթի կայացած դատական նիստի ժամանակ դատախազները հայտարարել են, որ Դեթրոյթն ուժեղ քաղաքապետի կարիք ուներ, ով կօգներ հաղթահարել ծանր ֆինանսական վիճակը, աղքատությունն ու հանցավորությունը, սակայն ստացավ մեկին, ով օգտագործելով իր ծառայողական դիրքը՝ ընկավ շահի հետևից:
Մարտին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել շորթման, խարդախության, կաշառակերության և հարկերի վճարումից խուսափելու մեջ: 43-ամյա նախկին քաղաքապետի դեմ դատական գործընթացը շարունակվել է 5 ամիս:
Հանրապետական Կիլպետրիկը Դեթրոյթի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2001 թվականից: Նա ծախսել է բարեգործական հիմնադրամի միջոցները գոլֆի, յոգայի, ուղևորությունների վրա: Այդ միջոցները նախատեսված էին քաղաքի կարիքավոր բնակիչների օգնության համար:
Բացի այդ, նա կաշառք է վերցրել կապալառուներից շահավետ պայմանագրերի համար: Կիլպետրիկն անձամբ հերքում է մեղքը: Դատավճիռը կկայացվի հոկտեմբերի 10-ին:
Նա հեռացել է 2008 թվականին: Նշենք, որ քաղաքի բյուջետային դեֆիցիտը կազմում է ավելի քան 380 մլն դոլար, իսկ ընդհանուր պարտքը՝ 17-20 մլրդ դոլար:









































