Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան թիվ 1 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ հեռացել է վրաերթի վայրից:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը՝ 73-ամյա Յուրա Աբրահամյանը, ով բնակվում է Նոր Նորքի Բադալ Մուրադյան 6-րդ շենքում, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում