Ինչպես հաղորդում է MENA լրատվական գործակալությունը, ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ռմբակոծության ժամանակ տուժել է ղպտիական եկեղեցի: Ռմբակոծությունը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան:
Եգիպտացի դիվանագետներն ասել են, որ եկեղեցու շենքը զգալիորեն տուժել է, կոտրվել են բոլոր ապակիները, մի կողմի պատը, դռները: Լուրջ ավերածություններ կան եկեղեցու պահակի կացարանում: Երջանիկ պատահականությամբ այս միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել:
Եգիպտոսի դեսպանատունը Տրիպոլիում հիմա փորձում է գնահատել վնասը, որ հասցվել է եկեղեցուն ռմբակոծության ժամանակ: Ակնկալվում է, որ համատեղ հայտարարությամբ հանդես կգան և միջադեպի նկատմամբ իրենց վերաբերմունքը կարտահայտեն Լիբիայի քրիստոնեական եկեղեցիների ընկերակցության անդամ կրոնական հոսանքները:








































