Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան հաստատել է, որ ցանկանում է հանդես գալ ոչ թե Բրազիլիայի, այլ Իսպանիայի հավաքականի կազմում: Նա ցանկանում է խաղալ Մունդիալ-2014-ում:
Բրազիլացի հարձակվողը իսպանական քաղաքացիություն ունի, ինչը նրան թույլ է տալիս հանդես գալ այդ երկրի հավաքականում: Նա դեռ պաշտոնական խաղ չի անցկացրել «Սելեսաո»-ի կազմում, ինչը, ըստ FIFA-ի օրենքների, թույլ է տալիս նրան խաղալ այլ հավաքականում:
ԻՖՖ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.«Դիեգո Կոստան համաձայնվել է խաղալ Իսպանիայի հավաքականում: Վաղը Վիսենտե դել Բոսկեն նրան չի հայտավորի Բելառուսի ու Վրաստանի հավաքականների դեմ խաղերին, քանի որ կան որոշ թղթաբանություններ, որ պետք է արվեն: Այդ հարցով արդեն զբաղվում են»:










































