Ջենիֆեր Լոուրենսը դարձել է Harper’s Bazaar UK ամսագրի նոյեմբերյան համարի հերոսուհին: Այսօր համացանցում հայտնվել են կադրեր այդ ֆոտոշարքից, ինչպես նաև վերջնական շապիկը, որը մի քանի շաբաթից հնարավոր կլինի տեսնել Անգլիայի բոլոր փողոցներում:
Լուսանկարների հեղինակը Բեն Հասեթն է:
Ջենիֆերը հիշել է, թե ինչ դժվարությամբ է հաղթահարել ավելորդ քաշի խնդիրը, որի մասին անընդհատ խոսում էին նրա պրոդյուսերները: Նա խոստովանել է, որ մինչև այժմ հիշում է, թե ինչքան ծանր էր տանում այդ խոսակցությունները:
Դերասանուհին մեկնաբանել է նաև «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ բեմին իր հայտնվելը և խառնված խոսքը: Նա պատմել է, որ ինքն անհարմարավետություն է զգացել, այդ պատճառով էլ խոսքը տարօրինակ է հնչել. «Իրականում ես ինքս էլ ցանկանում էի, որ այդ պահը յուրահատուկ լիներ: Ես չէի ցանկանում հիմարիկի տպավորություն թողնել»:
Հնարավոր է, որ կարմիր գորգերին ներկայանալու վրա Ջենիֆերը դեռ պետք է աշխատի, սակայն նրա անկեղծ և բնական գեղեցկությունն անզուգական է:







































