Մոսկվայի ԲԿՄԱ-ի խաղացող Կեյսուկե Հոնդան, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է դեկտեմբերին, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Միլան»:
Ճապոնացի խաղացողը ազատ գործակալի կարգավիճակ կստանա ու ազատ կլինի ընտրել այն ակումբը, որն իրեն պայմանագիր կառաջարկի:
Նշվում է նաև, որ խաղացողը կողմնորոշվել է արդեն, թե որ համարի մարզաշապիկով է հանդես գալու: Դա կլինի Կևին Պրինս Բոատենգի հեռանալուց հետո ազատ մնացած «10» համարը:
Հիշեցնենք, որ դեռևս ամռանը Հոնդան կարող էր տեղափոխվել «Միլան», սակայն կողմերը համաձայնության չեկան տրանսֆերային արժեքի հարցում:









































