Չիկագոյի O’Hare միջազգային օդանավակայանը աշխատանքի է վերցրել լամաների, հայտնում է NBC News պորտալը:
Ինչպես նշում է պորտալը, կենդանիներն անհրաժեշտ են օդանավակայանի տարածքում աճող մեծաքանակ անպիտան խոտն ուտելու համար:
O’Hare-ն աշխարհի ամենախոշոր օդանավակայաններից է, որտեղ շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները հաճախ անսպասելի դրսևորումներ են ունենում:
Այսպես, այստեղ շինությունների մեծ մասի տանիքները վերածվել են սիզամարգերի, որպեսզի պահեն մեծ քանակությամբ ջուր ու նվազեցնեն գերտաքացման ռիսկը:
Բացի այդ՝ այստեղ պահում են միլիոնավոր մեղուների, որոնց արտադրած մեղրը այնուհետ վաճառում են: Դա թույլ է տալիս պահպանել մեղուների կրճատվող պոպուլյացիան:












































