Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Սիլվեստր Ստալոնեն ծեծկռտուք է սարքել բարերից մեկում՝ ուժեղ ծեծելով 3 երիտասարդի:
Դերասանի խոսքով՝ ինքը պաշտպանել է աղջկա պատիվը, որի նկատմամբ ոտնձգություններ են կատարել մի խումբ անսթափ երիտասարդներ:
Նշենք, որ շատերը կասկածելի են համարում են ոչ միայն ծեծկռտուքի փաստը, այլև հենց Ստալոնեի հերոսականությունը՝ հայտնում է vesti.ru-ն:
Դեպքի մասին ռեպորտաժը հայտնվել է YouTube-ում, կադրերում երևում է Fox News ալիքի տարբերանշանը: Հաղորդավարը հայտնում է, որ «Ավալոն» ակումբում հայտնի դերասանը լրջորեն վնասել է 3 երիտասարդի, իսկ 4-րդ խուլիգանին հաջողվել է փախչել՝ ասում է կադրից դուրս ձայնը:
Եթե հավատանք ռեպորտաժին, դերասանին դրանից հետո ուղարկել են կալիֆոռնիական բանտ:











































