«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին բաց է թողել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայացած «Շախտյոր»-ի դեմ հանդիպումը:
«Դոնեցկում չօգտվեցի Ռունիի ծառայություններից, քանի որ նա ոտքին հարված էր ստացել, ինչի պատճառով այն այտուցվել էր: Հուսով եմ, որ շաբաթ օրը կայանալիք «Սանդերլենդ»-ի դեմ հանդիպմանը Ռունին խաղադաշտ դուրս կգա առաջին իսկ րոպեներից»,- ասել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6 տուրերից հետո «Յունայթեդ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը:





































