Ջոհար Ցարնաևի փաստաբանները, որը մեղադրվում է 2013թ. ԱՄՆ-ում Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու համար, դատարանին խնդրում են մեղմել բանտում նրան պահելու պայմանները, հաղորդում է ITAR-TASS-ը:
Նրանց ներկայացրած միջնորդության մեջ նշվում է, որ Ցարնաևին պահելու պայմանները «չափից դուրս կոշտ են»: Փաստաբանների խոսքերով՝ իրենց պաշտպանյալին պահում են լիովին մեկուսացած: Նա գրեթե ամբողջ ժամանակն անցկացնում է բանտախցում՝ բացառությամբ նրանց հետ հանդիպումների և կարճ զբոսանքի:
Փաստաբանները նշում են, որ ձեռնարկված նման խիստ միջոցառումներն անօրինական են ու անհիմն և բարդացնում են նրանց շփումը Ցարնաևի հետ: Ենթադրյալ ահաբեկիչը պահվում է Դևենս բանտային բժշկական կենտրոնում՝ Բոստոնի մոտ:









































