Tuesday, 16 06 2026
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

Մաքսային միությունը երկկողմ երթևեկությամբ ճանապարհ է. Գեորգի Կալամանով

Լինել գլոբալ խաղացող՝ միշտ ավելի շահավետ է, լինել ինչ-որ միության խաղացող՝ ևս, բայց դրանք էապես տարբեր են: Հոկտեմբերի 3-ին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Գեորգի Կալամանովը՝ անդրադառնալով ՄՄ Հայաստանի անդամակցությանը:

«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը ձեռնտու է, Մաքսային միությունը միասնական տնտեսական տարածք է, որ նույնպես ձեռնտու է: Ես խոսում եմ՝ անգամ չելնելով Ռուսաստանի և Հայաստանի ջերմ հարաբերություններից: Կարծում եմ՝ այդ անդամակցումը կարող է փոխշահավետ լինել երկու երկրների համար»,- ասաց նա:

Կալամանովը չհամաձայնեց տեսակետին, որ ՄՄ անդամակցման հետևանքով Հայաստանը սուվերենությունը կկորցնի: Նրա համոզմամբ՝ Մաքսային միությունը ծրագիր է, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր երկրներին: «Մեզ համար կարևոր է նախագիծը, այն երկար ժամանակ կազմվում է և արդեն գրեթե համաձայնեցված է: Խնդիրը հետևյալն է ՝ պետք է պահպանել և զարգացնել ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության տեխնիկայի արտադրության և վերանորոգման հնարավորությունները, որ մենք ունեցել ենք պատմական շրջանում, իսկ դա պետք է միասին անենք»,- ասաց նա՝ նկատելով, որ դա փոխադարձ գործընթաց է, երկկողմ երթևեկությամբ ճանապարհ:

Կալամանովը նշեց, որ անգամ չարժե քննարկել սուվերենության կորստի հարցը, քանի որ ՄՄ-ը միասնական տնտեսական տարածք է, միություն, որը տնտեսության հետ կապված սկզբունքների վրա է հիմնված, և սուվերենության կորստի մասին խոսք անգամ լինել չի կարող:

«Մաքսային միությունը երկրների տնտեսական պոտենցիալի զարգացման ուղղությամբ ջանքերի միավորման լուրջ հնարավորություն է, և մենք այստեղ լուրջ առաջընթաց ունենք: Ես տեղեկատվություն չունեմ միասնական արժույթի վերաբերյալ: Վերջին շրջանում մշակված են ՄՄ շրջանակներում համագործակցության մեխանիզմները: ՄՄ անդամակցումը, ինչ խոսք, գործընթաց է, որը ժամանակ է պահանջելու: Քանի որ համաձայնությունները շատ են, ես չգիտեմ՝ ինչ կերպ կկազմակերպվի այդ միջոցառումը, սակայն կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները՝ արագացված տեմպերով այդ աշխատանքը կատարելու համար»,- ասաց նա:

Թե Հայաստանի՝ ՄՄ անդամակցման դեպքում ինչ դեր կտրվի Լեռնային Ղարաբաղին՝ փոխնախարարը դժվարացավ նշել, միայն ասաց, թե ՄՄ շրջանակներում ինչ սկզբունքներ են: Նա նշեց, որ իրենց մոտ մաքսային ձևակերպումը տեղի է ունենում ՄՄ արտաքին մաքսակետերում: Միությանը Հայաստանի անդամակցման կոնկրետ ժամկետներ ևս Կալամանովը չնշեց, միայն նկատեց, որ պատահական չի ասում համաձայնությունների մեծ թվի մասին, դրանցից յուրաքանչյուրի դեպքում դեռ պետք է գալ փոխհամաձայնության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում