ԱՄՆ հատուկջոկատայինները, որոնք իրականացրել են «Ալ-Քաիդա»-ի առաջնորդի սպանությունը, փամփուշտների վրա խոզի յուղ են քսել: Ինչպես գրում է The Daily Mail-ը, այդպիսի փամփուշտները թույլ չեն տալիս, որ «իսլամիստ և ֆաշիստ ահաբեկիչները դրախտ ընկնեն»: Ծովային հետևակի կողմից օգտագործվող փամփուշտի 13%-ը բաղկացած է խոզի յուղից:
Silver Bullet Gun Oil կայքը, որը տարածել է այս տեղեկությունը, շատ հայտնի է ԱՄՆ-ում: Նրա տերն իրեն անվանում է «Գիշերային ասպետ», պնդում է, որ նախկինում ծառայել է ծովային հետևակում և նշանառու է եղել:
Կայքը նաև նշում է, որ այդ փամփուշտներն արտադրվում են 2004 թվից: Այդ ժամանակից բոլոր զորքերը, որոնք կռվում են Աֆղանստանում և տարածաշրջանում, ստացել են սրվակներ այդ յուղով, որն արժե 8.95 դոլար:
Հիշեցնենք, որ խոզը և նրա մսից ստացված բոլոր տեսակի մթերքները համարվում են մեղք կամ հարամ, իսկ դրանք օգտագործող մուսուլմանը չի կարող տեղ ունենալ դրախտում: Խոզն իսլամում խորհրդանշում է կեղտոտ հակումները, ժլատությունը, ընչաքաղցությունը:






































