ԵՄ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը Վաշինգտոնից հանձնարարվել է կրճատել ծախսերը երկրում բյուջետային ճգաժամի պատճառով: Հանձնարարվել է հրաժարվել որևէ համաժողովում մասնակցությունից և կրճատել գրասենյակային ապրանքների ու տեխնիկայի գնման ծախսերը: Այս մասին հայտնում է EUobserver-ը՝ հղում անելով ամերիկացի դիվանագետներից մեկին:
Նշվում է, որ ԱՄՆ պետդեպի հրահանգների համաձայն՝ ամերիկացի դիվանագետներին թույլատրվում են ծառայողական այցերը, սակայն միայն առանցքային հարցերով բանակցություններին մասնակցելու համար:
Պետդեպի հանձնարարականով՝ արտերկրում հյուպատոսական գործունեությունը կիրականացվի առանց փոփոխության:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ում դաշնային հաստատությունների մի մասը չի գործում բյուջեի հարցով փոխզիջման բացակայության պատճառով:










































