Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ն թիմի նախկին գլխավոր մարզիչի Յոհան Կրոյֆի ստեղծած ֆոնդին վճարելու է 300.000 եվրո:
Ակումբն ու լեգենդար հոլանդացին 2011թ. ստորագրել էին համաձայնագիր, ըստ որի՝ ակումբն ամեն տարի ֆոնդին պետք է վճարի 100.000 եվրո:
Վերջերս Կրոյֆը «Բարսելոնա»-ի նախագահից պահանջել է 300.000 եվրո: Սանդրո Ռոսելը չի հրաժարվել վճարել գումարը, բայց պահանջել է ներկայացնել բացատրագիր, թե ի՞նչ նպատակներով է պատրաստվում Կրոյֆը ծախսել վերոգրյալ գումարը:






































