Այսօր Կալիֆոռնիայի նահանգային դատարանը որոշում է կայացրել ամուսնական մի զույգի գործով, որոնք 18 տարի շարունակ բռնությամբ իրենց տանն են պահել Ջեյսի Դուգարդին: Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը: Ֆիլիպ Գարիդոն դատապարտվել է 431 տարվա ազատազրկման, իսկ նրա կինը՝ Նենսին՝ 36 տարվա:
Դատավոր Դուգլաս Ֆիմիսթերն հայտարարել է, որ դատապարտվածների հանցանքը դժվար է անգամ «մղձավանջային» անվանել՝ կարծիք հայտնելով, որ հանցագործը «նույնիսկ հոգի չունի»:
1991 թ. առևանգված Ջեյսի Դուգարդն այդ ժամանակ ընդամենը 11 տարեկան է եղել: Նրան ազատ են արձակել 2009 թ., երբ պատահականորեն Գարիդոներին էր այցելել մի ոստիկան: Այդ ընթացքում առևանգված աղջիկը երկու երեխա է ունեցել Ֆիլիպից, ընդ որում՝ առաջին երեխան ծնել է 14 տարեկանում:












































