Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի ծառայություններով:
Տեղեկությունների համաձայն` պորտուգալացի մասնագետը նախատեսում է ձեռք բերել Ֆրնասիայի հավաքականի ֆուտբոլիստի իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մոուրինյոն մտադիր է դիմել Աբրամովիչին` «արքայական ակումբ» հարցում կատարելու նպատակով:
Նշենք, որ «Ռեալ»-ի երկրպագուները դժգոհ են Բենզեմայի խաղից, սակայն «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին շարունակում է վստահել նրան:









































