Իսպանիայի Բուրգոս քաղաքի խոհարարները պատրաստել են աշխարհում ամենաերկար արյունեփ երշիկը՝ հայտնում է Orange News-ը:
Երշիկի պատրաստման համար, որի երկարությունը հում վիճակում կազմել է 187.2 մետր, անհրաժեշտ է եղել 220 մետր աղիք, 300 կգ ֆարշ, 40 լիտր խոզի արյուն, 130 կգ սոխ, 50 կգ բրինձ, 7 կգ համեմունք ու 3 կգ աղ:
Որպեսզի տապակեն ստացված երշիկը, այն տեղավորել են հատուկ պատրաստված տապակի մեջ, որը ապահովել է ջերմաստիճանի հավասարաչափ բաշխում: Պատրաստվելուց հետո երշիկի չափը կրճատվել է 17.2 մետրով:
Երշիկի վաճառքից գոյացած գումարը փոխանցվել է Կարմիր խաչի տեղական մասնաճյուղին:
Ինչպես հայտնում է պորտալը, իսպանական արյունեփ երշիկը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես այդ տեսակի ուտեստի ամենամեծ նմուշ:










































